Հայաստանում Լիտվայի պատվիրակությունն այցելել է Glasswork գործարան

Հայաստանում Լիտվայի պատվիրակությունն այցելել է Glasswork գործարան

Երկկողմ համագործակցության շրջանակներում Հայաստան են ժամանել Valstybinė darbo inspekcijaԼիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության

ղեկավար Յոնաս Գրիսիուսը և նրա տեղակալ Դալիուս Չեպոնասը։

Այցի նպատակն է աշխատանքի և տեխնիկական անվտանգության լավագույն փորձի փոխանակումը երկրների միջև։

Հայաստանում Լիտվայի պատվիրակությունն այցելել է Glasswork գործարան՝ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ Արա Մկրտչյանի,

,Ստեփան Շահումյանի և Միքայել Ծատրյանի ուղեկցությամբ։

Լիտվայի պատվիրակության անդամները ներկայացրել են աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման և ապահովման իրենց երկրի փորձը։

Այս համատեքստում Glasswork գործարանի ղեկավարությունն առաջնային կարևորություն է տալիս աշխատակիցների աշխատանքի անվտանգ պայմաննների ապահովմանը։


07 Հունիսի 2025, Շաբաթ | 985